Ինչպե՞ս ավելի լավ սովորել, հեշտ հիշել տեղեկատվությունը և ավելի շուտ յուրացնել գիտելիքները: Այս հոդվածում ներկայացված է 7 խորհուրդ, որոնց միջոցով Դուք հեշտությամբ կարող եք հաղթահարել այս խնդիրները:

 1 Պլանավորեք նախօրոք





Ձեր նոթատետրում գրանցեք մեկ ամսվա պլանները: Իրատես եղեք. հարկավոր չէ այնպիսի կետեր նշել, որոնք նույնիսկ մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ կատարել: Սակայն մի վախեցեք Ձեր առջև լուրջ պլաններ դնելուց:



2 Սովորելու համար ժամանակ որոշեք

Հստակ պարզեք, թե օրվա որ ժամին եք Դուք սկսում անել Ձեր դասերը: Դա ռեժիմ դարձրեք: Օրինակ, 19.00-21.00 ընկած ժամանկահատվածը տրամադրեք անգլերենի ուսումնասիրությանը: Ոչ մի դեպքում մի խախտեք գրաֆիկը և փորձեք չշեղվել ուրիշ գործերի վրա:

 

 3 Խուճապի մի մատնվեք

 

Իրավիճակը աբսուրդի մի հասցրեք: Մի ամբողջ կիսամյակ ոչինչ չեք արել, իսկ վերջին երեք օրը ցանկանո՞ւմ եք դիպլոմային աշխատանք գրել: Եթե Դուք այն հազվագյուտ հանճարներից չեք, ովքեր կարող են ամեն ինչ սովորել հաշված րոպեներում, ապա թույլ մի տվեք, որ գործն այդքան դժվարանա: Դժվար թե կարողանաք բարձր գնահատական ստանալ, եթե խուճապի մեջ լինեք և չիմանաք, թե ինչից սկսել:


4 Անպայման լավ քնեք 

Եթե քննությունն առավոտյան շուտ չէ, միևնույնն է, որքան հնարավոր է, շուտ պառկեք քնելու և հանգստացեք երկար ծանրաբեռնված օրից հետո: Ուղեղն ու մարմինը պետք է հանգստնան, որպեսզի էֆֆեկտիվ աշխատեն: Ութ ժամանոց լավ քունը լավ խորհուրդ է ոչ միայն սովորողների, այլև բոլորի համար:

 

 5 Գտեք Ձեր ոճը

Պարզեք, թե որ ճանապարհով եք կարողանում ավելի էֆֆեկտիվ յուրացնել գիտելիքները: Օրինակ, վերցրեք լեզուների ուսուցումը: Ինչ-որ մեկն ավելի արագ է սովորում, երբ տեսնում է տեքստը՝ այսինքն վիզուալ ինֆորմացիան, իսկ մյուսն ավելի լավ է ընկալում լսողության միջոցով՝ ձայնագրություններ լսելով:

 6 Աշխատանքային մթնոլորտ

 

Սովորելու համար հարմարավետ միջավայրը շատ կարևոր է: Ուսանողներին անհրաժեշտ է հանգիստ մթնոլորտ, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ: Եթե տանը չեք կարողանում հանգիստ անկյուն գտնել, ապա գնացեք գրադարան կամ ամառանոց:

 7  Խմբակային սովորեք



Կազմեք խմբակներ ըստ նախասիրությունների: Խմբակային պարապմունքների առավելությունն այն է, որ Դուք կարող եք մոտիվացնել միմյանց և օգնել նրանց, ովքեր նյութից ինչ-որ բան չեն հասկացել: