Պզուկները, ցաները կամ մաշկի այլ փոփոխությունները, որոնք չեն ապաքինվում երեք ամսվա ընթացքում, կարող են լինել քաղցկեղի ախտանշաններ և պահանջում են անհապաղ բժշկական օգնություն: Այս մասին զգուշացրել է մաշկաբան Էլեյն Քունգը, ըստ shantnews-ի՝ գրում է HuffPost-ը։







Ըստ Քունգի, շատերը գիտեն մելանոմայի նշանները, բայց անտեսում են մաշկի քաղցկեղի ավելի տարածված տեսակների ախտանիշները, ինչպիսիք են՝ բազալային կամ թիթեղաբջջային մաշկի քաղցկեղը:




Բազալային բջիջների քաղցկեղը հաճախ ի հայտ է գալիս փայլուն, կիսաթափանցիկ բշտիկների տեսքով՝ ոչ հստակ սահմաններով, որոնք կարող են հեշտությամբ արյունահոսել առանց տեսանելի վնասվածքների:


Քունգը հավելել է, որ մաշկի քաղցկեղը կարող է ունենալ այլ ձևեր, ուստի, եթե որևէ ցան կամ բշտիկ չբուժվի երեք ամսվա ընթացքում, դուք անպայման պետք է դիմեք բժշկի: