Վահանաձև գեղձի խնդիրներ. բնական միջոցներ, որոնք կօգնեն հոգ տանել գեղձի առողջության մասին







Վահանաձև գեղձի խանգարումներն ազդում են ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա՝ հանգեցնելով մի շարք խանգարումների: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գեղձի հիվանդությունների զարգացումը պայմանավորված է մի խումբ գործոններով, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությամբ և յոդի անբավարար մակարդակով:



Հիպոթիրեոզի՝ վահանաձև գեղձի կողմից նորմայից քիչ քանակով հորմոններ արտադրելու դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.

հոգնածություն
քաշի անբացատրելի ավելացում
այտուցված կամ գունատ դեմք
մկանային ցավեր
ձայնի խռպոտություն
մաշկի չորություն
խոլեստերինի բարձր մակարդակ
առատ արյունահոսություն դաշտանային ցիկլի ընթացքում
հոդերի խնդիրներ:
Հիպերթիրեոզի դեպքում վահանաձև գեղձը գերակտիվ է, ինչը հանգեցնում է հետևյալ խնդիրներին.


ախորժակի փոփոխություն
գլխապտույտ
գրգռվածություն
տախիկարդիա
առատ քրտնարտադրություն
դիարեա
մազաթափություն
վերարտադրողական առողջության խնդիրներ
քնի հետ կապված խնդիրներ:
Վիտամիններ, հանքանյութեր, մթերքներ, որոնք կնպաստեն վահանաձև գեղձի աշխատանքին

Յոդ: Այս տարրն էական նշանակություն ունի վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար: Ձկնամթերքն ու յոդացված աղը կօգնեն օրգանիզմն ապահովել յոդի բավարար մակարդակով:

Ցինկ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վահանաձև գեղձի խնդիրներով տառապող կանանց օրգանիզմին չի բավարարում ցինկի մակարդակը:

Կալցիում և վիտամին D: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետևանքով ոսկորները թուլանում են: Այդ պատճառով խորհուրդ է տրվում կալցիումով հարուստ մթերք օգտագործել, ինչպես նաև՝ բավարար քանակով վիտամին D ստանալ:


Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները կարող են ախտորոշվել բացառապես էնդոկրինոլոգի կողմից համապատասխան հետազոտություններից հետո: Եթե խնդիրն արդեն հայտնաբերվել է, հարկավոր է հետևել բժշկի ցուցումներին, ուշադրություն դարձնել նաև սննդակարգին՝ դրանում ներառելով հետևյալ մթերքները.

ծովամթերք՝ հարուստ է յոդով
գազար և ձու՝ պարունակում են վիտամին A
սպանախ, ընդեղեն, հավի միս՝ հարուստ են ցինկով:
Խուսափեք շաքարի, կիսաֆաբրիկատների, ֆասթ-ֆուդի, վնասակար ճարպերի, սպիտակ ալյուրի օգտագործումից: