Меньше тормозите + 17 других советов
Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ 20 րոպե տեւողությամբ զբոսանքները կարող են ուղեղի աշխատանքը բարելավել նույն չափով, որքան որ առավոտյան մեկ գավաթ սուրճ խմելը: Այդ մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտությանը մասնակցել են սուրճի 30 սիրահարներ եւ 29 հոգի, որոնք կոֆեին չեն գործածում: Կամավորները կատարել են աերոբային վարժությունների մեկ ցիկլ կամ ընդունել են մեկ բաժնաչափ կոֆեին, որը համարժեք Է մեկ գավաթ սուճի: Դրանից հետո կատարվել են աշխատանքային հիշողության թեստեր, հիշողություն, որը մարդուն թույլ Է տալիս մտքում պահել տեղեկատվությունը, որով նա այդ պահին աշխատում Է: Պարզվել Է, որ արագ եւ կարճատեւ զբոսանքը նույնպիսի (կամ նույնիսկ ավելի մեծ) ազդեցություն Է գործում հիշողության վրա, քան կոֆեինը: Այդ արդյունքը միատեսակ Է եղել ինչպես սուրճ սիրողների, այնպես Էլ նրանց համար, ովքեր այն չեն ըմպել: