Կրախմալն ամենաունիկալ, բայց և շատ մատչելի միջոց է, որն ունի կիրառման այնպիսի եղանակներ, որոնց մասին չգիտեք, սակայն դրանք ձեզ կուրախացնեն։



Կրախմալը կենցաղում

Այս անհամ փոշին հաճախ է օգտագործվում խոհանոցում։ Բժիշկները վստահեցնում են, որ կարտոֆիլի կրախմալը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիների և ստամոքսի վրա։ Շատերին զարմացնում է այն փաստը, որ կրախմալը կիրառվում է նաև կոսմետիկ միջոցներ պատրաստելիս։





Խնամում է դեմքի մաշկը



Պատրաստեք դիմակ՝ դեմքի յուղոտ մաշկի համար։ Խառնեք 0,5բաժակ գոլ ջուր, 2ճ․գ․ կրախմալ և մի քիչ էլ խոնավեցնող քսուք։ Քսեք դեմքին և թողեք 20 րոպե։ Լվացեք ջրի մեծ քանակությամբ։ Կիրառեք դիմակը շաբաթական 3 անգամ։

Լվանում է պատուհանները

Պատուհանները լվացող միջոց պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ քացախ․ կես կիտրոնի հյութ, 1 բաժակ ջուր և 2ճ․գ․ կրախմալ։ Խառնելով բաղադրիչները՝ ստացված հեղուկը լցրեք ցանիչով շշի մեջ, փչեք պատուհանին և մաքրեք մակերեսը։

Վերացնում է յուղոտ լաքաները


Եթե հագուստի կամ փափուկ կահույքի վրա յուղոտ սնունդի հետք է մնացել, պատրաստեք այսպիսի խառնուրդ․ 50մլ կաթ և 4ճ․գ․ կրախմալ։ Խառնեք, որ մածուկանման զանգված ստացվի, քսեք լաքայի վրա և թողեք ամբողջ գիշեր։ Երբ այն չորանա, լվացեք, իսկ բազմոցը կարող եք փոշեկուլով մաքրել։

Վերացնում է տհաճ հոտը

Խոսքը կոշիկների մասին է։ Եթե ուզում եք ազատվել տհաճ հոտից, կոշիկի մեջ կրախմալ լցրեք և թողեք ամբողջ գիշեր։

Վերացնում է գրքերի վրա գոյացած բորբոսը

Գրքերի վրա մի քիչ կրախմալ ցանեք։ Այն ոչ միայն կկլանի խոնավությունը,, այլև կազատի վատ հոտից։

Картинки по запросу Чистит обивку


Մաքրում է բազմոցներն ու բազկաթոռները

Որպիսի կահույքը միշտ լավ տեսք ունենան, այն պետք է մաքրել կանոնավոր կերպով։ Դրա համար խառնեք 1 բաժակ ջուրն ու 1ճ․գ․ կրախմալը։ Քսեք փափուկ մակերեսին և ուղղակի մաքրեք որևէ կտորով։